English French German Russian

««Երեխաների հասարակություն» մանկապատանեկան ձեռնարկումների աջակցության կենտրոն» ՀԿ

Հարգելի բարեկամ

Ողջունում եմ Ձեզ ««Երեխաների հասարակություն» մանկապատանեկան ձեռնարկումների աջակցության կենտրոն» հասարակական կազմակերպության կայքում: Դուք մուտք եք գործում մանկապատանեկան աշխարհ՝ մանուկների ու պատանիների վիրտուալ տարածք՝ ուր հօգուտ առաջինների հաղորդակցվում են նաեւ նրանց բարեկամները. մանկավարժներ ու ծնողներ:
Հուսով եմ, որ այստեղ կգտնեք մանկապատանեկան, ընտանեկան խնդիրների, մանկավարժական, կրթական, սոցիալական ու իրավական ոլորտների եւ, ընդհանրապես, քաղաքացիական հասարակության երեւույթների վերաբերյալ Ձեզ հետաքրքրող կարևոր տեղեկություններ:
Կայքի միջոցով կարող եք ծանոթանալ ՀԿ կառուցվածքին, մեր ու Ձեր քաղաքացիական ու հասարակական առնչությունները, մասնավորապես՝ կրթական, իրավական, սոցիալական ու տնտեսական ոլորտները կարգավորող օրենսդրությանը, գործող իրավական ակտերին, մշակվող փաստաթղթերին և նախագծերին, ինչպես նաև ՀԿ գործունեությանն առնչվող իրադարձություններին:
Մեր նպատակը ՀՀ օրենսդրությամբ թույլատրված բոլոր միջոց­նե­րով, օժանդակելն ու աջակցելն է՝ երեխաների հոգևոր, մտա­վոր և ֆիզիկական զարգացմանը, ձեռնարկում­ներին, այլ շահագրգռված կազմակերպությունների հետ համատեղ մշակութային, մարզական և առողջարարական, նաև սոցիալական ու առողջապահական ծրագրեր մշակելն ու իրագործելը:
Հարգելի այցելու, Ձեր ակտիվ մասնակցությամբ` առաջարկություններով, հարցադրումներով և դիտողություններով կարող եք օգտակար լինել ՀԿ-ի կողմից թիրախավորված ոլորտների զարգացմանը միտված քաղաքականության մշակման ու ծրագրերի իրականացման աշխատանքներին:

Արդյունավետ համագործակցության ակնկալիքով`
«ԵՀԱԿ» ՀԿ նախագահ՝
ԱՐԱ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

«Երեխաների հասարակություն» մանկապատանեկան ձեռնարկում­նե­րի աջակցության կենտրոն՝ ԵՀԱԿ ՀԿ-ն, 2014թ-ից «Գյումրի թիմ» քաղաքացիական նախաձեռնության խմբում է

«Երեխաների հասարակություն» մանկապատանեկան ձեռնարկում­նե­րի աջակցության կենտրոն՝ ԵՀԱԿ ՀԿ-ն, 2014թ-ից  «Գյումրի թիմ» քաղաքացիական նախաձեռնության խմբում է:


Ջատագովում ենք կրթության ոլորտում բարեւարքություն հաստատելու նպատակով:

Ջանքեր ենք ներդնում, որպեսզի ունենանք
  •  հանրակրթության ոլորտում, բոլոր երեխաների համար, սոցիալական արդարություն եւ որակյալ կրթու­թյան հավա­սար մատչելիություն,
  •      հասարակության համար ավելի հաշվետու եւ թա­փանցիկ դպ­րոց,
  •    աշակերտական ու ծնողական ինքնակառավարում եւ  դպրոցի կառավարմանն իրական մասնակցություն,
  •      բյուջենե­րի/ծախսերի թափանցիկություն ու հաշվետվողականություն