English French German Russian

««Երեխաների հասարակություն» մանկապատանեկան ձեռնարկումների աջակցության կենտրոն» ՀԿ

Հարգելի բարեկամ

Ողջունում եմ Ձեզ ««Երեխաների հասարակություն» մանկապատանեկան ձեռնարկումների աջակցության կենտրոն» հասարակական կազմակերպության կայքում: Դուք մուտք եք գործում մանկապատանեկան աշխարհ՝ մանուկների ու պատանիների վիրտուալ տարածք՝ ուր հօգուտ առաջինների հաղորդակցվում են նաեւ նրանց բարեկամները. մանկավարժներ ու ծնողներ:
Հուսով եմ, որ այստեղ կգտնեք մանկապատանեկան, ընտանեկան խնդիրների, մանկավարժական, կրթական, սոցիալական ու իրավական ոլորտների եւ, ընդհանրապես, քաղաքացիական հասարակության երեւույթների վերաբերյալ Ձեզ հետաքրքրող կարևոր տեղեկություններ:
Կայքի միջոցով կարող եք ծանոթանալ ՀԿ կառուցվածքին, մեր ու Ձեր քաղաքացիական ու հասարակական առնչությունները, մասնավորապես՝ կրթական, իրավական, սոցիալական ու տնտեսական ոլորտները կարգավորող օրենսդրությանը, գործող իրավական ակտերին, մշակվող փաստաթղթերին և նախագծերին, ինչպես նաև ՀԿ գործունեությանն առնչվող իրադարձություններին:
Մեր նպատակը ՀՀ օրենսդրությամբ թույլատրված բոլոր միջոց­նե­րով, օժանդակելն ու աջակցելն է՝ երեխաների հոգևոր, մտա­վոր և ֆիզիկական զարգացմանը, ձեռնարկում­ներին, այլ շահագրգռված կազմակերպությունների հետ համատեղ մշակութային, մարզական և առողջարարական, նաև սոցիալական ու առողջապահական ծրագրեր մշակելն ու իրագործելը:
Հարգելի այցելու, Ձեր ակտիվ մասնակցությամբ` առաջարկություններով, հարցադրումներով և դիտողություններով կարող եք օգտակար լինել ՀԿ-ի կողմից թիրախավորված ոլորտների զարգացմանը միտված քաղաքականության մշակման ու ծրագրերի իրականացման աշխատանքներին:

Արդյունավետ համագործակցության ակնկալիքով`
«ԵՀԱԿ» ՀԿ նախագահ՝
ԱՐԱ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Մենք

Կազմակերպությունն ստեղծվել է “ÀÐÌ-Ñò­­­ðîé” շի­­­նարարական ընկերության գլխա­վոր տնօրեն,  ռու­­­­­սաս­­տա­նաբնակ հայ գործարար Սեյրան Վա­րազ­­­դատի Մարտիրոսյանի ֆինանսա­վոր­մամբ, §Ակա­դե­միա¦ քաղաքացիական նախաձեռնության խմբի կողմից, 2007թ-ի հունվարի 14-ից հուլիսի 24-ը կա­յացված, §Նշանակետը երեխաներն են¦ ծրագրի ար­դ­յունքում` 2007թ.-ի հուլիսի 3-ին. ՀՀ պետռե­գիստ­­րում գրանցվել է 23.07.2007թ-ին:

ՆՊԱՏԱԿ ունենք, ՀՀ օրենսդրությամբ թույլատրված բոլոր միջոց­նե­րով, օժանդակել և աջակցել երե­խա­նե­րի հոգևոր, մտա­վոր և ֆիզիկական զարգացմանը, ձեռնարկում­ներին, այլ շահագրգռված կազմա­կեր­պու­թ­յունների հետ համատեղ մշակել ու իրագործել մշակութային, մարզական և առողջարարական, նաև սոցիալական ու առողջապահական ծրագրեր:

Նաեւ նպաստել.
·   երեխաների կարողությունների ազատ ու անկաշ­կանդ դրսևորումներին ու զարգացմանը, նրանց մոտ անընդմեջ ինքնակրթության պահանջմունքի ստեղծմանը, ժամանակակից տեղեկատվական հա­­­­մակարգերին գործնական տիրապետմանը, ազ­ ­­­գային և համաշխարհային մշակութային ար­ժեք­նե­րի յուրացմանն ու ինտեգրմանը,
·   երեխաների` որպես ազնիվ ու աշխատասեր, տո­կուն, բարեկիրթ, կարգապահ և առողջ սերնդի ձե­ւավորմանը,
·   օժտված երեխաների բացահայտմանը, նրանց ու­նա­կությունների ու նախաձեռնությունների զար­գաց­մանը:

Ու աջակցել.
·   երեխաների մոտ հասարակական, քաղաքացիա­կան ու քաղաքական գործունեությանը, և առաջ-նորդությանն անհրաժեշտ հմտությունների ձևա-վորմանն ու զարգացմանը,
·   երեխաներին վերաբերող բնագավառի օրենսդրու­թ­յան կատարելագործմանը:
·   կարիքավոր ընտանիքների ու խնամքից դուրս մնա­­­ցած երեխաների սոցիալական խնդիրների լուծ­­մանը,
·   երե­խաների ազատ ժամացի և հանգստի կազմա-կերպմանը,
·   դպրոցական և մանկապատանեկան հաստատու­թ­ուն­ներում ինքնակառավարվող մանկապատա­նեկան կառույցների ձևավորմանն ու զարգաց­մա­նը, նրանցում ինքնավարության ու նախաձեռ­նո­ղա­կանության հաստատմանը: 


Երեխաների մոտ ձևավորել սեփական հիմնախն­դիր­ների ու դրանց պատճառների ինքնուրույն բա-ցա­հայտման ու ճանաչման, ապա նաև դրանց լուծ­ման գործւնթացը կազմակերպելու հմտություններ:


    Երեխաների մեջ սերմանել գթասրտություն, սեր բնության հադեպ, բարություն, ընկերասիրություն և երկրում քաղաքացիական հասարակություն ձևա­վո­րելու այն անհրաժեշտ դրույթը, որ իրենց իրա-վունք­ների և օրինական շահերի պաշտպանութ­յու­նը, այդ նպատակով գործող օրենքների կիրառումը, ամենից առաջ, իրենց պարտականությունն է:


Մեր խնդիրն է.
Ստեղծել.
·   ծնողների ու երեխաների նախաձեռնող խմբերին, մանկապատանեկան կառույցներին, հասարակա-կան կազմակերպություններին աջակցող, նրանց գոր­ծունեությունը համակարգող կենտրոն,
·   ակումբներ` ըստ երեխաների նախասիրություն­նե­րի,
·   օժտված երեխաների աջակցության հիմնադրամ,
·   կառավարման և ժողովրդական մշակույթի ման­կա­պատանեկան ուսումնական կենտրոն:

Երեխաներին ներգրավել
·   բնակավայրերի բարեկարգման, շրջակա միջա­վայ­ ­րի մաքրության, հայրենի բնության պահպան­ման գործում,
·   ըստ բնակության վայրի, պարզագույն մարզա­հրա­ ­պարակների, խաղահրապարակների ստեղծ­ման գործում:

Մասնակցել.
·   դպրոցներում դաստիարակության մանկավարժ­նե­րի (մանկապատանեկան կոլեկ­տիվ­ների կազմակեր-պիչ­նե­րի) աշխատանքների հա­մակարգմանը,
մանկապատանեկան կառույցներում աշխատան­քի պատրաստվող մանկավարժական կադրերի պատ­րաստման գործին:


Մեր շահառուները
Գյումրու և Շիրակի մարզի բոլոր դպրոցականնե­Րն են` 7-18 տարեկան մանուկներ ու պատանիներ, նրանց ընտանիքներն ու ծնողները, ովքեր ամենա­տարբեր աջակցության կարիք ունեն, այդ թվում Գյում­րու դպրոցների աշակերտական խոր­հուրդնե­րը, դրանց նախագահներն ու անդամները, բազ­մա­զա­վակ ու սոցիալապես անպաշտպան ընտանիքն­ե­րի կարիքավոր երեխաներ, նրանց միջավայրն ու աշ­խարհայացքը ձևավորող ազդեցիկ մարդիկ/քա­ղա­քացիները:

Ֆինանսական աղբյուրները
·   կազմակերպության անդամների մուտքի վճար­ներ, անդամավճարներ, դրամական և նյութական ներդրումներ
·   բանկային հիմնարկներից ստացված վարկեր
·   դրամաշնորհներ
·   բարեգործական ներդրումներ, քաղաքացիների ու կազմակերպությունների նվիրատվություննե­ր:

Համագործակցում ենք
Պետական եւ ոչ պետական մանկապատանեկան կազմակերպությունների ու կառույցների հետ՝ ՀՀ տա­րածքում եւ նրա սահմաններից դուրս:

Մեր հասցեն է 3125, ՀՀ, Շիրակի մարզ, Գյումրի, «Անի» թաղ, Տրդատ Ճարտարապետի փ., 7/4 շ., բն. 15:

Հեռախոս՝ +37493 34-81-60, +37455 34-81-60
E-mail: ehak@rambler.ru
Մեր խորհրդանշանը

 Կազմակերպության խորհրդանիշի պատկերի  նկարագրությունը
Նշանակետի՝ թիրախի ուրվագծային պատկերի վրա կազմակերպութ֊յան անվան կրճատ տարբերակն է. Անվանման առաջին երկու բառի՝ «Երեխաների հասարակություն», 
 մեծատառ սկզբնատառերն են՝ Ե ու Հ՝ "ArTarumianBarak" (“ArTarumianBarak”) տառատեսակով, 40 չափի և անվանումի վերջին երկու բառերը՝ "Աջակցության Կենտրոն", նույն տառատեսակի 14 չափով, լրիվ ու յուրաքանչյուրը մեծատառով գրված: