English French German Russian

««Երեխաների հասարակություն» մանկապատանեկան ձեռնարկումների աջակցության կենտրոն» ՀԿ

Հարգելի բարեկամ

Ողջունում եմ Ձեզ ««Երեխաների հասարակություն» մանկապատանեկան ձեռնարկումների աջակցության կենտրոն» հասարակական կազմակերպության կայքում: Դուք մուտք եք գործում մանկապատանեկան աշխարհ՝ մանուկների ու պատանիների վիրտուալ տարածք՝ ուր հօգուտ առաջինների հաղորդակցվում են նաեւ նրանց բարեկամները. մանկավարժներ ու ծնողներ:
Հուսով եմ, որ այստեղ կգտնեք մանկապատանեկան, ընտանեկան խնդիրների, մանկավարժական, կրթական, սոցիալական ու իրավական ոլորտների եւ, ընդհանրապես, քաղաքացիական հասարակության երեւույթների վերաբերյալ Ձեզ հետաքրքրող կարևոր տեղեկություններ:
Կայքի միջոցով կարող եք ծանոթանալ ՀԿ կառուցվածքին, մեր ու Ձեր քաղաքացիական ու հասարակական առնչությունները, մասնավորապես՝ կրթական, իրավական, սոցիալական ու տնտեսական ոլորտները կարգավորող օրենսդրությանը, գործող իրավական ակտերին, մշակվող փաստաթղթերին և նախագծերին, ինչպես նաև ՀԿ գործունեությանն առնչվող իրադարձություններին:
Մեր նպատակը ՀՀ օրենսդրությամբ թույլատրված բոլոր միջոց­նե­րով, օժանդակելն ու աջակցելն է՝ երեխաների հոգևոր, մտա­վոր և ֆիզիկական զարգացմանը, ձեռնարկում­ներին, այլ շահագրգռված կազմակերպությունների հետ համատեղ մշակութային, մարզական և առողջարարական, նաև սոցիալական ու առողջապահական ծրագրեր մշակելն ու իրագործելը:
Հարգելի այցելու, Ձեր ակտիվ մասնակցությամբ` առաջարկություններով, հարցադրումներով և դիտողություններով կարող եք օգտակար լինել ՀԿ-ի կողմից թիրախավորված ոլորտների զարգացմանը միտված քաղաքականության մշակման ու ծրագրերի իրականացման աշխատանքներին:

Արդյունավետ համագործակցության ակնկալիքով`
«ԵՀԱԿ» ՀԿ նախագահ՝
ԱՐԱ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Հայտարարություններ


Ուրախ ենք տեղեկացնել, որ «ԵՀԱԿ» ՀԿ-ն, որպես համագործակցող կողմ, մասնակցում է 2014թ. նոյեմբերի 15-ից Շիրակի մարզում գործող «Գյումրի թիմ» նախաձեռնող խմբի 2016թ. սեպտեմբերի 15-ից մինչեւ դեկտեմբերի 15-ը կրթական ոլորտում, «Բաց Հասարակության Հիմնադրամներ-Հայաստան» կազմակերպության ֆինանսավորմամբ իրականացվող «Սոցիալական արդարություն եւ որակյալ կրթության հավա­սար մատչելիություն՝բոլոր երեխաների համար» ծրագրին:
Մեր խնդիրն է
1.      խթանել ծնողների մասնակցությունն ու պահանջատիրությունը,
2.      կամավորներ ներգրավել հարցախույզերում ու հետազոտություններում,
3.      ձևավորել շահառուների ազդեցիկ, նոր եւ անկախ այլընտ­րան­­­քային, կրթության որակի ու բարեվարքության շուրջ պահանջատիրական վերաբերմուն­­­քով ծնողական պլատֆորմ՝Հանրակրթության ոլորտում, բոլոր երեխաների համար, սոցիալական արդարություն եւ որակյալ կրթու­թյան հավա­սար մատչելիության ջատագովության շուրջ:

Այլապես՝ ստիպված ենք ապավինելու ոլորտում եւ դպրոցներում ավելի շատ խաղարկային՝ երեւու­թա­կանություն ստեղծող, քան կառուցողական՝ արդյունքների ուղղված նպատակա­մետ ու պլանաչափ գործողությունների:
Փաստ՝ 14.04.1999թ-ին ընդունված «Կրթության մասին« ՀՀ օրենքի կրթական համակարգի սոցիալական երաշխիքների մասին 6-րդ գլխի «Սովորողների իրավունքները և սոցիալական պաշտպան­վածու­թ­յան մասին»  49-րդ հոդվածում նա­խա­տեսված ներքոհիշյալ դրույթները որեւէ կերպ չեն կիրառվում, սահմանված չեն ու չկան բեր­ված­ների կիրառումը երաշխավորող իրավական ակտեր: Մասնա­վո­րա­պես թթ. 1, 2, 4 ու 8 կետերում ձեւակերպումները ձեւական են ու անարդյունավետ:
Զավեշտ է եւ ավագ դպրոցի սովորողի 2 դպրոց հաճախելու իրողությունը. Առաջինը՝ ատեստատ ստա­նա­լու նպատակով ժամանակ վատնե­լու, 2-րդը՝ ընդունելության քննությունների համար անհրաժեշտ գիտելիքներ ձեռք բերելու: Ինչը այս դեպքում էլ որակյալ կրթություն չես համարի:
Որակյալ կրթության պահանջ, համենայն դեպս, չի ար­տա­հայտվում նաեւ ծնողների կող­մից: Իսկ https://www.youtube.com/watch?v=-bv4jECH6os հղմամբ նյութի մեջ, խոսվում է բուհերի կրթական ո­րա­կի մասին:
Իսկ սկիզբը ո՞րտեղից է՝ դպրոցից:
Բոլորին բավարարում է բուհ ընդունվելու (թեկուզ վճարովի) արդյունքը:
Ծնողները միաս­նական ու պահանջատեր չեն:
Ազդեցիկ չեն:
Կրթության որակի եւ դրա հավասար հա­սա­նե­լիու­թյան նկատ­մամբ պահանջատիրական վերաբերմունք չկա:
Ուսուցումը,  գնահատումը որ համակարգով էլ (5, թե 10 բալանոց) շարունակվի, 2 դեպքում էլ մոտավոր է: Ընդունելության քննություններն իրենցով կոռուպցիայի առիթ են: 
Օրենսդրական դաշտի բացերն ու տեսչական ստուգումների համակարգի անկատարու­թ­յունը, հա­մա­կարգի նկատմամբ ծնողների թերահավատության, ուսանողների մոտ ցածր ինքնագնա­հատան­քի, ուսուցիչների ցածր աշխատավարձերի ու քննության հարցերի և ու­սում­նական ծրագրի ան­հա­մապատասխանության պատճառով մասնավոր հիմունքներով լրա­ցուցիչ պարապմունքներն են ապահովում բուհական ընդունելության գիտելիքներ, ինչը դաստիարակություն/կրթություն կոչվող ծաղիկի միայն մեկ թերթիկն է:
Գիտելիքների գնահատման համակարգի ռեֆորմների լիարժեք իրականացումը կաշ­կան­դող սահ­մանափակ հնարավորությունների, ուսուցիչների ոչ լիարժեք վերապատրաս­տում­ների ու դպրոց­ների տեսչական ստուգումների համակարգում թերությունների ու ծնող­ների ֆինանսական օժանդակությունից դպրոցների կախվածության պատճառով սխալ է գնահատվում ուսումնական առաջադիմությունը:

Այլ հիմնավորումներ նաեւ «Բուն» հաղորդաշարում
·         Սերոբ խաչատրյանի հյուրերի դիտարկում­նե­րում.
·         ԿԱԻ բնագիտամաթեմատիկա­կան առարկաների բաժնի վարիչ, դոցենտ Սարիբեկ Հա­րու­թ­յուն­յա­նի հետ «Հանրակրթութ­յան իմաստի եւ խնդիրների մասին» զրույցում. «2016-25 կրթության զար­գաց­ման պետական ծրագիր է ընդունվելու: Հասարակությունը բավարար ճնշում չի գործադրում կրթական համակարգը փոխելու ուղղությամբ...»:
Աղասի թադեւոսյանի դիտարկումը, թե «...վերեւինները ձգտում են վերահսկողությունը պա­հել ներքեւների վրա»: Նա իրավացիորեն նկատում է, որ լուծումներ առաջադրելու համար անհրաժեշտ է տեսնել այն պոտենցիալն ու ռեսուրսները, որոնց վրա պետք է հենվես, իսկ դրանք այսօր շատ քիչ են: Եվ ճիշտ է ասում. «Գտնել այն պրոգրեսիվ փոքրամասնությունը, որը ապահովում է կապը աշխարհի հետ՝ ընդդեմ կոնսերվատիվ մեծամասնության, որն իր կապը պահում է անցյալի հետ»: