English French German Russian

««Երեխաների հասարակություն» մանկապատանեկան ձեռնարկումների աջակցության կենտրոն» ՀԿ

Հարգելի բարեկամ

Ողջունում եմ Ձեզ ««Երեխաների հասարակություն» մանկապատանեկան ձեռնարկումների աջակցության կենտրոն» հասարակական կազմակերպության կայքում: Դուք մուտք եք գործում մանկապատանեկան աշխարհ՝ մանուկների ու պատանիների վիրտուալ տարածք՝ ուր հօգուտ առաջինների հաղորդակցվում են նաեւ նրանց բարեկամները. մանկավարժներ ու ծնողներ:
Հուսով եմ, որ այստեղ կգտնեք մանկապատանեկան, ընտանեկան խնդիրների, մանկավարժական, կրթական, սոցիալական ու իրավական ոլորտների եւ, ընդհանրապես, քաղաքացիական հասարակության երեւույթների վերաբերյալ Ձեզ հետաքրքրող կարևոր տեղեկություններ:
Կայքի միջոցով կարող եք ծանոթանալ ՀԿ կառուցվածքին, մեր ու Ձեր քաղաքացիական ու հասարակական առնչությունները, մասնավորապես՝ կրթական, իրավական, սոցիալական ու տնտեսական ոլորտները կարգավորող օրենսդրությանը, գործող իրավական ակտերին, մշակվող փաստաթղթերին և նախագծերին, ինչպես նաև ՀԿ գործունեությանն առնչվող իրադարձություններին:
Մեր նպատակը ՀՀ օրենսդրությամբ թույլատրված բոլոր միջոց­նե­րով, օժանդակելն ու աջակցելն է՝ երեխաների հոգևոր, մտա­վոր և ֆիզիկական զարգացմանը, ձեռնարկում­ներին, այլ շահագրգռված կազմակերպությունների հետ համատեղ մշակութային, մարզական և առողջարարական, նաև սոցիալական ու առողջապահական ծրագրեր մշակելն ու իրագործելը:
Հարգելի այցելու, Ձեր ակտիվ մասնակցությամբ` առաջարկություններով, հարցադրումներով և դիտողություններով կարող եք օգտակար լինել ՀԿ-ի կողմից թիրախավորված ոլորտների զարգացմանը միտված քաղաքականության մշակման ու ծրագրերի իրականացման աշխատանքներին:

Արդյունավետ համագործակցության ակնկալիքով`
«ԵՀԱԿ» ՀԿ նախագահ՝
ԱՐԱ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Իրականացված ծրագրեր


15.01.16թ-ից «Պատանեկան Ակադեմիա» մասնագի­տական կողմնորոշման աջակցու­թ­յան ծրագիրը՝ Գյումրու 9-րդցիների շրջանում:

15.11.14-15.02.15 եւ 20.08-30.12.15 մասնակցություն «Ինք­նա­վար դպրոց՝ ինքնուրույն քաղաքացի» եւ «Ինքնավար դպրոց՝ ինքնուրույն քաղաքացի-2» ծրա­գրե­րում




01.12.12թ-01.03.13
թ §Ծնողական խորհուրդնե­րի հզո­րացում¦ ծրագիրը`Ա.Դ.Սախարովի անվ. ՄԻՊ կենտ­րո­նի ենթադրամաշնորհի շրջանա­կում:

01.06-31.08.11թ §§Երեխաների հասարակութ­յուն¦ ա­ջակ­­ցության կենտ­րոն¦ ծրագիրը`Ա.Դ.Սա­խարովի ան­­­վ. ՄԻՊ կենտրոնի ենթադրա­մա­շնորհի շրջանա­կում:

26-30.09.11 «ԱՄՔՈՐ-Հայաստան»-ից դպրո­­ցական ու հիգիենիկ պա­րա­գա­­նե­րի բաշխում:

ՔՄՄԾ ԲԿ-ից «Կոշիկի տուփ» նվերների բաշ­խում:


10.10.07թ-28.11.10թ Մյասնիկյան-245/1 հասցեով ման­կա­կան խաղահրա­պա­րակի անձեռնմխելիության դատա­կան պաշտպանություն:



14.01.-24.06.07թ. §Նշանակետը երեխաներն են¦