English French German Russian

««Երեխաների հասարակություն» մանկապատանեկան ձեռնարկումների աջակցության կենտրոն» ՀԿ

Հարգելի բարեկամ

Ողջունում եմ Ձեզ ««Երեխաների հասարակություն» մանկապատանեկան ձեռնարկումների աջակցության կենտրոն» հասարակական կազմակերպության կայքում: Դուք մուտք եք գործում մանկապատանեկան աշխարհ՝ մանուկների ու պատանիների վիրտուալ տարածք՝ ուր հօգուտ առաջինների հաղորդակցվում են նաեւ նրանց բարեկամները. մանկավարժներ ու ծնողներ:
Հուսով եմ, որ այստեղ կգտնեք մանկապատանեկան, ընտանեկան խնդիրների, մանկավարժական, կրթական, սոցիալական ու իրավական ոլորտների եւ, ընդհանրապես, քաղաքացիական հասարակության երեւույթների վերաբերյալ Ձեզ հետաքրքրող կարևոր տեղեկություններ:
Կայքի միջոցով կարող եք ծանոթանալ ՀԿ կառուցվածքին, մեր ու Ձեր քաղաքացիական ու հասարակական առնչությունները, մասնավորապես՝ կրթական, իրավական, սոցիալական ու տնտեսական ոլորտները կարգավորող օրենսդրությանը, գործող իրավական ակտերին, մշակվող փաստաթղթերին և նախագծերին, ինչպես նաև ՀԿ գործունեությանն առնչվող իրադարձություններին:
Մեր նպատակը ՀՀ օրենսդրությամբ թույլատրված բոլոր միջոց­նե­րով, օժանդակելն ու աջակցելն է՝ երեխաների հոգևոր, մտա­վոր և ֆիզիկական զարգացմանը, ձեռնարկում­ներին, այլ շահագրգռված կազմակերպությունների հետ համատեղ մշակութային, մարզական և առողջարարական, նաև սոցիալական ու առողջապահական ծրագրեր մշակելն ու իրագործելը:
Հարգելի այցելու, Ձեր ակտիվ մասնակցությամբ` առաջարկություններով, հարցադրումներով և դիտողություններով կարող եք օգտակար լինել ՀԿ-ի կողմից թիրախավորված ոլորտների զարգացմանը միտված քաղաքականության մշակման ու ծրագրերի իրականացման աշխատանքներին:

Արդյունավետ համագործակցության ակնկալիքով`
«ԵՀԱԿ» ՀԿ նախագահ՝
ԱՐԱ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Ապագա Ծրագրեր

·   Մանկապատանեկան ձեռնարկումների աջակցու­թյան` իրականացումների ու համադասումների կառավարման ու զարգացման բազմագործառույթ կենտրոնի հզորացում:
·   Օժտված երեխաների աջակցության հիմնադրամի ստեղծում:
·   Կառավարման և ժողովրդավարական մշակույթի մանկապատանեկան ուսումնական կենտրոնի ստեղ­ծում:
·   §Ծնողական ընդունարան¦ տեսա- կամ ռադիո­հան­­­դե­սի հիմնում:
·   Դպրոցներում ծնողական խորհուրդների հմտու-թյունները զարգացնող և ինքնուրույնությունը խթա­­­նող գործընթացներ:
·   «Մանկապատանեկան գրքի կրպակ» հեռուստա­հան­­դեսի ստեղծում:
·   §Ով ինչում է առավել¦ ստուգատես-մրցույթներ:
·   Ըստ երեխաների նախասիրությունների ակումբ­նե­րի ստեղծում:
·   Հումանիտար օգնության տրամադրում Շիրակի մար­զի սոցիալապես անապահով ընտանիքներին:
·   Մանկապատանեկան նվաճումներն ու հետաքրքրությունները խթանող հանրային գրադարանի ստեղծում:
·   Իրավաբանական և հոգեբանական անվճար խոր-հրդատվություններ` §Տեղեկատվական շտապ օգ-նություն¦ ծրագրով:

Իրավիճակային վերլուծությունների ու գնահատ-ման, իրավունքների ու շահերի պաշտպանության արագ արձագանքման կենտրոններով համալիրի ստեղծում: